Ռուսաստանի գերագույն դատարանն ապօրինի է համարել «խաղային գործի» մեղադրյալների՝ Ֆարիտ Թեմիրգալիեւի եւ Միխայիլ Կուլիկովի, ձերբակալությունը:
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», վերոհիշյալ երկու անձինք ազատ էին արձակվել 2012-ի դեկտեմբերին, երբ կալանքի առավելագույն՝ 18 ամիսը լրացել էր:
Այժմ «խաղային գործի» մեղադրյալների պաշտպանները փորձում են հասնել քրեական հետապնդումը կասեցնելուն: Նրանք պատրաստվում են նաեւ փոխհատուցում պահանջել՝ իրենց պաշտպանյալներին ապօրինաբար կալանքի տակ պահելու համար:
Հիշեցնենք, որ «խաղային գործը» հարուցվել էր 2011-ի փետրվարին:





























