Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ.-ի ծրագրով՝ մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորիչ - Մաշտոցի պողոտա հատվածում շարունակվում են ստորգետնյա հետիոտնային անցումի նորոգման աշխատանքները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվում են հատակի բետոնե եւ բազալտե սալիկները, բարեկարգվում է առաստաղը: Ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաեւ անցումի վերգետնյա մասի արտաքին հատվածում: Փոխվում են պատերի ու թասակների բազալտե սալիկները,  զուգահեռաբար բարեկարգվում են նաեւ աստիճանավանդակները: Ստորգետնյա անցումի ջրամեկուսացման խնդիրը լուծելու նպատակով, կտեղադրվեն նաեւ անձրեւորսիչ նոր ցանցեր, կիրականացվեն  ջրընդունիչ հորերի մաքրման աշխատանքներ: Բարեկարգման աշխատանքների ավարտից հետո ստորգետնյա անցումով բնակիչների անցուդարձը հարմարավետ ու անվտանգ կլինի նաեւ գիշերային ժամերին: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվելու է նաեւ լուսավորության համակարգը: