Ադրբեջանի քաղաքացուհի Քամալիա Ալիեւան ու նրա 9 երեխաները, որոնք 5-ից 20 տարեկան են, կարող են հայտնվել փողոցում: Այդ մասին գրում է kavpolit.com-ը:
Կինը 41 տարեկան է, որից 18-ը նա ապրում է Մոսկվայում: Նրա ինը երեխաներից յոթը ծնվել են Ռուսաստանի մայրաքղաքում: Երբ նա ամուսնու հետ եկել է Մոսկվա, նա խորհրդային անձնագիր ուներ, իսկ երկու երեխաները Բաքվի ծննդյան վկայական, այնուհետ ծնվել է երրորդը, որ ծննդյան մոսկովյան վկայական է ստացել: Հետո նա կորցերլ է իր խորհրդային անձնագիրն ու մյուս վեց երեխաները ծննդատնից տեղեկանքներ են ստացել: Սա ամենն է, ինչ նրանք հիմա ունեն:
Ամուսնու հետ Քամիլիան ամուսնալուծվել է մի քանի տարի առաջ. նա ապրում է Սանկտ-Պետերբուրգում եւ ընտանիքին չի օգնում: Անձնագիրը վերականգնելու կամ քաղաքացիություն ստանալու պարբերական փորձերը հաջողություն չեն ունեցել, եւ առանց Ադրբեջանի դեսպանատան համապատասխան տեղեկատվության, կնոջը Դաշնային միգրացիոն ծառայությունում օգնել չեն կարող, իսկ դեսպանատունն իր հերթին այս հարցում հրաժարվում է նրան որեւէ կերպ օգնել:
«Իսկ մի՞գուցե դուք հայ եք կամ Հայաստանի քաղաքացի, կամ Ամերիկայի: Ո՞վ է ձեզ ճանաչում: Իսկ մենք ռազմական դրության մեջ ենք»,- հայտնել են կնոջը դեսպանատանը:
Ադրբեջանի դեսպանին ուղղված նրա վերջին նամակին պատասխան տրվել է հունիսի 7 – ին: Այս «պատասխանը» կայանում է նրանում, որ դեսպանատունըն պարզապես իր կնիքն է դրել նրա հայտարարության վրա: «Նրանք անգամ նամակը դեսպանին ցույց չեն տվել: Իսկ ինձ ասում են, որ դեսպանն ինձ արգելել է Ադրբեջան թողնել: Ցավում եմ, քանի որ նա ստեղծագործ մարդ է, իսկ ստեղծագործ մարդիկ օգնության են հասնում », - վստահ է Քամալիան: «Մի անգամ ինձ հայտնեցին, որ մեր փաստաթղթերի, տեղեկանքների պատրաստումն ու փոստային ծառայությունների ծախսերըկազմում են 600 կամ 700 դոլար: Բայց նրանք պարզապես չեն ուզում որեւէ բան անել», - հայտնում է ինը երեխաների մայր:
Բազմանդամ ընտանիքի բնակարան պատմությունը եւս շատ տխուր է. վարձակալած վերջին բնակարանից իրենց դուսր է հրավիրել գործակալը՝ նույնիսկ չթողնելով վ վերցնել իրենց իրերը: Ոչ ոք չի ցանկանում ապաստանել մայր հերոսուհուն: «Իմ երեխաներ դպրոցում լավ սովորում են, նրանք ձգտում են գիտելիքներ ստանալ, գրքեր կարդալ, ռուսերեն գրում ու կարդում են, ծանոթ են ռուսական մշակույթին», - ասում է Քամալիան: Ավագ որդին ստիպված է եղել թողնել երկրաբանական հետախուզական դպրոցի ուսումը, աշխատում է որպես մատուցող, որպեսզի ընտանիքն ապրելու միջոց ունենա:
Այս պահին տաս մարդ քնում է ապաստանած ծանոթուհու խոհանոցում: Նրանք ողորմություն չեն խնդրում, պարզապես ցանկանում են, որ իրենց օգնեն վերականգնել փաստաթղթերը:





























