Հայաստանը կշարունակի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման շուրջ բանակցությունները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ մեկնաբանելով ԱԱԽ-ի սեպտեմբերի 5-ի նիստը:

Նրա խոսքով՝ նիստում որոշվել է վեցամսյա ժամկետում մշակել գործողությունների ծրագիր, որը բխելու է  2014-20թթ. Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգից.  «Մեր գլխավոր նպատակներն են Հայաստանի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը, նաեւ՝ էներգամատակարարման լուրջ ծրագիրը: Դրա ազգային ցուցանիշը պատրաստ ենք հասցնել 15-20 տոկոսի», – ասել է Ա. Բաղդասարյանը:

Լուրջ աշխատանք է նախատեսվել նաեւ նորացվող էներգետիկայի բնագավառում:

«Մենք նախատեսում ենք մի շարք միջոցառումներ անցկացնել, այդ թվում՝ նոր հիդրոէներգետիկ օբյեկտների կառուցման պայմաններ ստեղծել», – հավելել է Բաղդասարյանը: