Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ներկա է գտնվել Կոտայքի մարզի Բջնի համայնքում վերանորոգված մսուր-մանկապարզետի վերաբացմանը:
Մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները կատարվել են «Լեհական օգնության» ծրագրի շրջանակներում: Բջնիի մանկապարտեզի վերանորոգումը մեկն է այն տասը զարգացման ծրագրերից, որոնք իրականցվել են Հայաստանում Լեհաստանի դեսպանության աջակցությամբ:
Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկն է, որն ունի շուրջ 3000 բնակիչ:





























