Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողներն, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 00.30-ին, Աչաջուր գյուղից բերման են ենթարկել 47-ամյա Գառնիկ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2010 թ. հոկտեմբերի 12-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով: