Ոստիկանության Մասիսի բաժնում, սեպտեմբերի 12-ին, ժամը 12.45-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Դարբնիկ գյուղի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 9 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար նախատեսված որսորդական, կարճեցված փողով հրացան, «Ֆ-1» տիպի նռնակ`պայթուցիչով, 1 պայթուցիչ եւ 7,62 մմ տրամաչափի 104 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























