Արմավիր-Սարդարապատ ճանապարհի 2-րդ կմ-ին, սեպտեմբերի 12-ին, ժամը 15.30-ի սահմաններում,   «Ֆոլքսվագեն Գոլֆ»   մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ  ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: