Սեպտեմբերի 12-ին, ժամը 14.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել անհայտ անձ եւ հայտնել, որ ինքն արցախյան պատերազմի մասնակից է, ունի փամփուշտներ եւ նռնակ, որոնք թողնում է «ԱրմենՏել»-ի հետնամասում` պատի տակ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Ահարոնյան փողոցում գտնվող «ԱրմենՏել» ՓԲԸ վարչական շենքի հետնամասում` ծառի տակ, պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի  նռնակ` «ՈւՌԶԳՄ» տիպի պայթուցիչով, եւ 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի 210  փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: