Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 8-ը, գողության 23 դեպքից` 14-ը, խարդախության 13 դեպքից` 12-ը, իսկ կողոպուտի` 1 եւ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 1 եւ գողության 5 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 14 ավտովթար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





























