Սեւան-Երեւան ճանապարհի 30-րդ կմ-ին, սեպտեմբերի 12-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել ծառի եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: