Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից այս շաբաթ՝ սեպտեմբերի 9-13 ժամանակահատվածում գնվել է 77.8 մլն դոլար եւ վաճառվել 79.5 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից;

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 10,55 մլն դոլարի առք եւ վաճառք:

Այս շաբաթ ակտիվացել են եվրոյով գործարքները՝ ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,5 մլն եվրո, ինչը բավական բարձր ցուցանիշ է:

Սեպտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.3 մլրդ դրամ (համարժեք է 84 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.7 մլն դոլար: