Երեւանի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտակայքում, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, 9-ամյա տղան բարձրացել է բալենու ծառը եւ չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվար:

Հրշեջ-փրկարարները, մոտ 3 մ բարձրությամբ ծառից ցած են իջեցրել 9-ամյա Ս. Փ.-ին: