Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 37-ամյա Արմեն Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2006 թ. հոկտեմբերի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Խափանման միջոց է ընտրվել կալանքը: