Ոստիկանության Արտաշատի բաժնում, սեպտեմբերի 13-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ ճանապարհի 24-րդ կմ-ի հատվածին կից դաշտում հրդեհ է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 15.45-ի սահմաններում, 68-ամյա Վարազդատ Գ.-ն հողատարածքի սեփականատիրոջ խնդրանքով, հողամասը մաքրելու նպատակով, այրել է չոր խոտերը, ինչի հետեւանքով այրվել է նաեւ հողամասում գտնվող վագոն-տնակը:
Հրդեհը մարվել է ժամը17.33-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետեւանքով պատճառված նյութական վնասի չափը գերազանցում է 100.000 դրամը:
Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:





























