Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ եւ շնորհավորել է ռուսաստանցի իր գործընկերոջը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Տիգրան Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւին եւ իր ընտանիքին մաղթել է քաջառողջություն, երջանկություն եւ բարեկեցություն:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին այն ավանդի համար, որը Ռուսաստանի կառավարության ղեկավարը մշտապես ներդնում է մեր երկու ազգերի միջեւ համագործակցության հետեւողական ընդլայնման գործում:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ փոխգործակցության մակարդակը եւ պատրաստակամություն հայտնել հետագայում եւս ջանքեր գործադրել՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման եւ խորացման համար:





























