Իսակովի պողոտայում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 08:00-ի սահմաններում, վթարի հետեւանքով տուժածներից միայն մեկն է մնացել հիվանդանոցում։

Lexus-ի եւ «ԳԱԶԵԼ-ի»  բախման հետեւանքով «Մալաթիա» բ/կ էր տեղափոխվել 4 հոգի, նրանցից 3-ն արդեն առաջին բուժօգնություն են ստացել եւ գնացել տուն։

Տուժածներից միայն մեկը՝ 54-ամյա Դավիթ Բարեղամյանն է գտնվում «Մալաթիա» բ/կ-ի Վերակենդանացման բաժանմունքում։ Հիվանդանոցից մեզ հայտնեց, որ նրա վիճակը նորմալ է, վիրահատման անհրաժեշտություն չկա, փակ վնասված ք է ստացել, մի քանի ժամից նա եւս տուն կգնա։ Վթարի ենթարկված սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Նորայր Վարդանյանը, այս հիվանդանոց չի տեղափոխվել։ Նա դիմել էր Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժության կենտրոն, հետազոտվել, որեւէ վնասվածք չունի։

Հիշեցնենք, որ Իսակովի պողոտայում այսօր՝ սեպտեմբերի 14-ին ժամը 08:00-ի սահմաններում բախվել են Lexus մակնիշի 24 ԼԼ 099 եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 0907 Տ համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով, նախնական տեղեկություններով, կա 5 տուժող: Lexus-ի վարորդը ծանրամարտիկ 26-ամյա Նորայր Վարդանյանն է, ով սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին է: