Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, այցելել է «Երեւան-էքսպո» ցուցասրահում բացված «Արմենիա էքսպո 2013» ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդես:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին եւ ինովացիոն համակարգերին:

Նախագահը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների եւ հետագա զարգացման ծրագրերի շուրջ: