Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման եւ եկեղեցական համալիրի բացման արարողությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու խաչի օծումը տեղի է ունեցել երկու տարի առաջ, որին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: