Ռուսական Պրիմորիեյում խիստ ռեժիմի գաղութում 7 բանտարկյալներ կտրել են իրենց երակները: Այսկերպ նրանք իրենց անհամաձայնություն են հայտնել խուզարկությունների առնչությամբ:

Ռուսաստանի պատիժների կրման դաշնային ծառայության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տուժածներին բժշկական օգնություն են ցուցաբերել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բանտարկյալները որեւէ պահանջ չեն ներկայացրել: Նրանց նկատմամբ ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ չեն կիրառվել, հաղորդում է РСН-ը:

Ռուսաստանի պատիժների կրման դաշնային ծառայության տվյալներով՝ խուզարկությունը պլանային է եղել: