Ռուսաստանի Նիջեգորոդնի մարզի Բոգորոդսկի շրջանում, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, երկտեղանոց թեթեւ շարժիչով օդանավն ընկել է Օկա գետի եւ Խաբարսկոե անտառի միջեւ ընկած հատվածում: Ականատեսները տեղի ունեցածի մասին 112 ծառայություն են զանգահարել ժամը 14:00-ի սահմաններում, հաղորդում են ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ օդանավում եղել է երկու մարդ՝ 50-ամյա տղամարդ եւ 25-ամյա կին, որոնք երկուսն էլ զոհվել են:




























