Տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանի նախագահի վարչակազմը PR-ի ամրեիկյան Ketchum ընկերությանը երկրի բյուջեից փոխանցել է 23 մլն դոլար Արեւմուտքում դրական իմիջի ստեղծման համար, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին «Ինտեֆաքսին» հաղորդել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահի վարչակազմից Ketchum-ին որեւէ գումար չի փոխանցվել: Մենք շարունակում ենք նրանցհետա համագործակցել, սակայն ոչ ուղղակիորեն»,- պարզաբանել է նա: Ինչպես պատմել է Պեսկովը, այդ ենթադրությունները հայտնվել են այն բանից հետո, երբ կոմերցիոն բանկերից մեկը, «որն իր հերթին ներդրումների համար ուշադրություն է գրավելոի նպատակ է հետապնդում», համագործակցում է այդ PR գործակալության հետ:
«Ինչ վերաբերում է մեր շահերին, ապա այս դեպքում դրանք լիովին խաչաձեւվում են: Մենք իսկապես այդ անվճար պայմանագրի շրջանակներում մեր աշխատանքի բերումով դիմում ենք Ketchum գործակալությանը»,- վստահեցնում է Պեսկովը: Այն հարցին, թե արդյոք գործակալությունը 17 մլն դոլար ստացել է «Գազպրոմից», մամուլի քարտուղարը նշել է, որ գազի կոնցեռնը ինքնուրույն կազմակերպություն է: «Մրցույթ է եղել հայտարարված: Դա իրենց հարցն է»,- հավելել է նա:
Ինչպես հաղորդում է «Ռուսկայա պլանետան», սեպտեմբերի 12-ին New York Times թերթի մամուլի քարտուղար Էյլին Մերֆին հարղորդել է BuzzFeed-ին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ սիրիական կոնֆլիկտին նվիրված շարքը իրենց գործակալությանը տրամադրել է Ketchum-ը:
BuzzFeed-ը հիշեցրել է, որ այդ գործակալությունը արդեն մի քանի տարի համագործակցում է Կրեմլի հետ՝ Արեւմուտքում Ռուսաստանի իմիջի բարելավման համար: ProPublica հրատարակչությունը նման տեղեկություն հրապարակել է դեռ նախորդ տարվա նոյեմբերին: Հրատարակության տվյալներով, 2006-2012թթ. Ընթացքում Ketchum-ը Ռուսաստանից 23 մլն դոլար է ստացել:





























