Հայաստանի ՊՆ վարչական համալիրում, սեպտեմբերի 14-ին, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհրդի նիստը, որտեղ ամփոփվել են անցած մեկ տարվա ընթացքում Հասարակական խորհրդի գործունեության արդյունքները:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների պետեր։

Նիստի ընթացքում ամփոփվել են նաեւ Հասարակական խորհրդի հովանու ներքո ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված 2013թ. գարնանային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի իրականացրած աշխատանքների արդյունքները։

Ամփոփելով նիստը` ՀՀ պաշտպանության նախարարն իր խոսքում կարեւորել է Հասարակական խորհրդի կատարած աշխատանքները, ինչպես նաեւ զորակոչային հանձնաժողովի գործունեությունը։