Արեւմտյան Վրաստանում միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժել է 17 մարդ: Պարեկային ոստիկանության տվյալներով՝ Աջարիայում Բեշումի  հանգստավայրի մոտ միկրոավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մաիսց եւ գլորվել անդունդը:

17 ուղեւորներից շատ ծանր վիճակում է գտնվում 7 մարդ, որոնք տեղափոխվել են Բաթումիի հիվանդանոց, հաղորդում է «Գռուզիա online»-ը:

Տուժածների շարքում երկուսն օտարերկրացիներ են: