Թուրքիա մեկնած Հայաստանի քաղաքացիների թիվը 2013 թվականի հունվար-հուլիս ամիսներին կազմել է 36 121 մարդ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2013 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում Թուրքիա մեկնած հայաստանցիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3,61 տոկոսով կամ 1257-ով։
Միայն 2013-ի հուլիսին Թուրքիա է այցելել 9 552 հայաստանցի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 3,65 տոկոսով։ 2012-ի հուլիսին Թուրքիա էր այցելել 9 216 հայաստանցի։
Նշենք, որ 2012-ի ընթացքում Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը կազմել է 70 956։





























