Դեռահասը կախվել է ավագ եղբոր վթարված մեքենայի պատճառով: Միջադեպը տեղի է ունեցել Կրասնոյարսկում:
Ողբերգական դեպքի լուրը ստացվել է սեպտեմբերի 16-ի առավոյան: «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով մարզի ՔԿ-ի Գլխավոր քննչական վարչության պետի ավագ օգնական Օլգա Շամանսկայային, հայտնում է, որ Կրասնոյարսկի Կոզուլկա ավանի սեփական տան ցախատանը հայտնաբերվել է 16-ամյա դեռահասի մարմին` ինքնասպանության նշաններով: «Ըստ նախնական տվյալների` տղան առանց հարցնելու վերցրել է ավագ եղբոր մեքենան եւ դրանով ընկել առուն: Հետո տուն է եկել եւ ինքնասպանություն գործել` կախվելու միջոցով», - հայտնել է նա:
Քննչական մարմինները ստուգում են անցկացնում, ճշտվում են կատարվածի հանգամանքները:




























