Մեղրի-Երեւան ավտոճանապարհին, սեպտեմբերի 15-ին, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Երեւան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 35 ՏՕ 964 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել մոտակա դաշտը:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր 29-ամյա Վ. Հարությունյանին եւ ավտոմեքենայի մոտակայքում ընկած վարորդ 31-ամյա Խ. Խ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ագարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Խ.Խաչատրյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ.Հարությունյանինը՝ կայուն ծանր:
Դեպքի վայրում են գտնվել Մերղրի քաղաքի ՈԲ եւ «1-03» ծառայության աշխատակիցները:





























