Հայաստանի ԱԻՆ-ում սեպտեմբերի 15-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Դրոյի փողոցի թիվ 15 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ոստիկանների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել 70-ամյա Լ. Ն.-ի դին:

Դեպքի վայրում են գտնվել «1-02» ծառայության աշխատակիցները: