Երեւանի Հաղթանակ թաղամասի սկզբնամասում, սեպտեմբերի 15 տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 34 LP 766 համարանիշի ավտոմեքենան եւ թիվ 62 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 2121 S համարանիշի միկրոավտոբուսը, ինչի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Տարբեր մարմնական վնասվածքներով «Մալաթիա» ԲԿ են տեղափոխվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Գ.-ն, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր եւ ուղեւոր`42-ամյա Ս. Բ.-ն, ով ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.27-ին, մարվել՝ 19.36-ին:




























