«Տոմսկ» ատոմային սուզանավի հրդեհն ամբողջովին մարվել է, հաղորդվում է  Միավորված նավաշինական ձեռնարկության կայքում:

Նավակում կատարվում է միջկորպուսային տարածքի ողողում` հրդեհի նոր օջախների բռնկումը կանխելու նպատակով: Մարման ընթացքում, որին մասնակցել է 15 հրշեջային հաշվարկ, ոչ ոք չի տուժել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նավակը լողացող նավահանգստում է, այնտեղ զինամթերք չկա: Շարժիչի երկու ռեակտորներն էլ հանգցվել են եւ գտնվում են անվտանգ վիճակում:

Ըստ նախնական տվյալների`  «Տոմսկ» ատոմային սուզանավի հրդեհը սկսվել էր վերանորոգելիս` եռակցման աշխատանքների ժամանակ: 

Պրիմորյեում ատոմային սուզանավ է այրվել