Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սեպտեմբերի 15-ին, նշել է տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը (ժողովրդի մեջ առավել հայտնի Սուրբ Խաչի կամ Սբխեչի տոն), իսկ այսօր՝ սեպտեմբերի 16-ին ննջեցյալների հիշատակի օրն է՝ մեռելոց:

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ, 5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը հայտարարված են ոչ աշխատանքային: Այսօր, ժամը 11.00-ին, հայկական եկեղեցիներում մատուցվելու է Սբ. Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել հարազատների շիրիմները:

Խաչվերացը հինգ տաղավար՝ այսինքն մեծ տոներից վերջինն է, որը պետք է նշել որպես մեծ տոն: Այս տոնը շարժական է եւ նշվում է սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակին: Խաչը մահվան գործիքից վերածվեց փրկության նշանի, որի վրա թափվեց Տիրոջ փրկչական Արյունը եւ մեզ փրկություն շնորհվեց:

Ըստ Qahana.am-ի՝ հին եւ նոր ննջեցյալներ ասված չկա. բոլոր հանգուցյալների համար Մեռելոցը միեւնույն օրն է լինում, այս տարի սեպտեմբերի 16-ին»: