Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը պարզաբանում է տվել սեպտեմբերի16 –ին թուրքական կործանիչի կողմից խփված սիրիական M-17 ուղղաթիռի հետ կապված:

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝  Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե սիրիական M-17 տիպի ուղղաթիռը 13:41 մոտեցել է Թուրքիայի սահմանին: Թուրքական կողմը զգուշացում է արել սիրիական ուղղաթիռին, սակայն այն շարունակել է մոտենալ Թուրքիայի օդային սահմանին եւ 14:25-ին երկու կմ խորությամբ խախտել Թուրքիայի սահմանը՝ Հաթայ նահանգի Յայլադաղի շրջանում: Այդ ժամանակ երկնքում հերթապահող 2  հատ F-16 կործանիչներից մեկը 14:27-ին կրակ է բացել սիրիական ուղղաթիռի դեմ, որն ընկել է Սիրիայի տարածքում`1 կմ խորության վրա,-նշվել է հայտարարության մեջ:

Հայտարարության կից ներկայացվել է ռադարների ֆիքսած գծագրերը:

Ինտերնետում հայտնվել են նաեւ սիրիական ուղղաթիռի անկման տեսագրությունները:

Տեսանյութը դիտելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ: