Բրիտանացի դատավորը որոշում է ստորագրել, որի համաձայն մահմեդական կինը պետք է հանի իր նիկաբը, որը բաց է միայն աչքերի հատվածում, երբ ցուցմունքներ տա: Սակայն մյուս դեպքերում նա կարող է փակել դեմքը: Դատավորի այս որոշումը ցնցել է բրիտանական հասարակությունը:
Մահմեդական կինը, որին մեղադրում են վկային ահաբեկելու մեջ, պետք է հանի իր նիկաբը դատական լսումների ընթացքում, սակայն 22-ամյա կինը հրաժարվել է դա անելուց, քանի որ իր կրոնը թույլ է տալիս դեմքը բացել միայն իր ամուսնու ներկայությամբ:
Դատավորն ընդգծել է, որ նա կարող է ծածկել դեմքը հասարակությունից, բայց փաստաբաններն ու ատենակալները պետք է տեսնեն այն, քանի որ դա կարող է լրացուցիչ տեղեկություններ հաղորդել ցուցմունքներ տալու ժամանակ:
Կնոջ դատապաշտպանը հայտարարել է, որ ելքեր է որոնելու՝ այս որոշումը բողոքարկելու, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:
Նախորդ դատական լսման ժամանակ կինն իր նիկաբը հանել էր միայն կին-ոստիկանի ներկայությամբ:




























