«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 18-ին ժամը 10.00-18.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Դավիթ Բեկ 1 եւ 2 թաղամասերի (Հոլիվուդ) ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: