Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս տարի մայիս-հունիս ամսվա զորակոչը ստիպված է եղել անցկացնել հուլիս-օգոստոս ամիսներին, նաեւ ձմեռային զորակոչն իրականացվելու է դեկտեմբերի վերջից մինչեւ փետրվարի սկզբները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը՝ հավելելով, որ դա կապված է 12-ամյա կրթության ներդրման հետ, որպեսզի հնարավորություն տրվի դպրոցն ավարտելուց հետո բուհ ընդունվել:

«Մեկ տարի, ովքեր զորացրվելու են, մեկ ամսով ավելի պետք է իրենց ծառայությունը տանեն, բայց մեկ ամիս ավելացված ծառայության համար իմ հրամանով առաջին գծում ծառայություն չեն իրականացնելու։ Վերջին մեկ ամիսը զորամասի ներսում են լինելու, այնուհետեւ զորացրվելու են։ Մենք ստիպված ենք, դա մեկ տարի կտեւի, որից հետո արդեն հունի մեջ կմտնի»,-ասել է նախարարը: