Այսօր ահասարսուռ միջադեպ է բացահայտվել Իջեւանում: NEWS.am-ի տեղեկություններով այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Իջեւանի ոստիկանները ձերբակալել են Աչաջուր գյուղի բնակիչ, 47-ամյա Գառնիկ Խոջոյանին: Պարզվում է՝ տվյալ անձը իր եղբոր հետ դեռեւս մեկ ամիս առաջ վիճաբանության է բռնվել իրենց տանը, որն ուղեկցվել է թեժ ծեծկռտուքով:

Հաջորդ օրը առավոտյան եղբայրներից մեկը մահացել է: Մայրն ու մյուս եղբայրը, նույն օրը, բոլորից գաղտնի կազմակերպել են մահացածի հուղարկավորությունը: Նրա որտեղ լինելն անհայտ է եղել նաեւ հարեւաններին ու իրեն ճանաչողներին:

Եւ ահա դեպքից մեկ ամիս անց ձերբակալվել է Գառնիկ Խոջոյանը եւ պարզվել է, որ մյուս եղբայրը արդեն մեկ ամիս է՝ հողարկավորված է:

Թե Գառնիկին ինչ մեղադրանք կառաջադրվի, կամ նախաքննությունը ինչ ընթացք կստանա, կանդրադառնանք ավելի ուշ: