Երեւանի Գործարանային փողոցի թիվ 2 շենքում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, 5կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գ. Բ.-ին պատկանող բնակարանի պատշգամբում 3կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.33-ին, մարվել՝ 17.40-ին: Ամբողջությամբ այրվել է 1 փայտե պահարան: