Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 17.23-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ոստիկանության աշխատակիցները կանխել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ 34-ամյա Վ. Ս.-ի ինքնասպանության փորձը: