Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, սեպտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին, Պերմ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 22-ամյա Արեգ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. հունվարի 26-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: