Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.40-ին, 60-ամյա Սերյոժա Մ.-ն ոստիկանության Իջեւանի բաժնում կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի` 35, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտ եւ ծխարձակիչ գլանակ:
Նույն օրը, ժամը 19.00-ին, 50-ամյա Յանիկ Դ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի 1 նռնակ` պայթուցիչով եւ 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 66 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:





























