Ոստիկանության Արտաշատի բաժնում սեպտեմբերի 17-ին, հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գտնվող դպրոցին հարակից տարածքում շինություն է այրվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, 46-ամյա Գուրգեն Օ.-ն այրել է իր տան բակում գտնվող խոտածածկ տարածքը, որից բռնկվել է նաեւ նշված վայրում հավաքված ցախի կույտը, ինչի հետեւանքով ամբողջությամբ այրվել է նաեւ նույն տեղում կապված վերջինիս կովը:

Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 16.37-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:

Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: