Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 16-ին, Չարենցավան քաղաքի երկաթուղային կայարանի մերձակայքից բերման են ենթարկել 46-ամյա Պավել Ծ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 80,6 գ կանեփի յուրահատուկ հոտով չորացված զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ Պավել Ծ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն եւ հավաքել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























