Երեւան-Իջեւան ավտոճանապարհին, Սեւանի հիվանդանոցի խաչմերուկում, Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վարորդ 24-ամյա Արթուր Դադամյան մայթեզրին կայանել է մեքենան եւ հանգստացել, երբ «գմփոց» է լսել եւ նկատել, որ մեքենայի ապակին կոտրվել է:
Նա ահազանգել է ոստիկանության Սեւանի բաժին:
Ոստիկանության Սեւանի բաժնից NEWS.am-ը տեղեկացավ, որ վարորդը հայտնել է, որ ինքը Երեւանի Ավետարանական եկեղեցու ծառայող է եւ կասկած է հայտնել, թե իր դեմ մահափորձ է կատարվել: Իրավապահները դեռ աշխատում են դեպքի վայրում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























