Երեւան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին, սեպտեմբերի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա տղամարդուն, այնուհետեւ բախվել ճանապարհի աջ եզրին կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկվածը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























