Ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վաղատին գյուղում այրվում են ծղոտի եւ խոտի դեզեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մարվել էր սեպտեմբերի 15-ին, ժամը 05.30-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունից հաղորդում է ստացվել, որ հրդեհի առաջացման պատճառ կարող էր հանդիսանալ անհայտ անձի կողմից բաց կրակի օգտագործումը, ինչի հետեւանքով այրվել է 37-ամյա Ժիրայր Գ.-ին, 58-ամյա Վաչագան Բ.-ին, 54-ամյա Ռոբերտ Ա.-ին եւ 70-ամյա Վլադիկ Հ.-ին պատկանող խոտի եւ ծղոտի դեզերը:
Հրդեհի հետեւանքով այրվել են Ժիրայր Գ.-ին պատկանող մոտ 100 հակ խոտը եւ 80 հակ ծղոտը, Վաչագան Բ.-ին պատկանող մոտ 100 հակ խոտը եւ 100 հակ ծղոտը, Ռոբերտ Ա.-ին պատկանող մոտ 150 հակ խոտը եւ 100 հակ ծղոտը եւ Վլադիկ Հ.-ին պատկանող մոտ 100 հակ խոտը:
Հրդեհի հետեւանքով պատճառվել է մոտ 300 հազար դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:





























