Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ սեպտեմբերի 17-ին, 34-ամյա Երջանիկ Ա.-ն Աղավնատուն գյուղի սկզբնամասի հողատարածքում նռնակ է գտել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էջմիածին-Աղավնատուն ճանապարհի 1-ին կմ-ին հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է «ՌԿԳ-3 Ե-Մ ՏԳ-45» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: