Անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում, սեպտեմբերի 17-ին, հաղորդում է ստացվել, որ ՌԴ Սահմանապահ զորքերի ուղեկալ տանող ճանապարհին զենք-զինամթերք է թողել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք` ձեւափոխված 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով եւ «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 230 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























