Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում, սեպտեմբերի 16-ին, հաղորդում է ստացվել, որ «ձախ դաստակի 1-ին եւ 2-րդ մատի պատռված վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 23-ամյա Գեւորգ Խ.-ն, որը հայտնել է, որ 16-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտ գտնվող շինանյութի խանութից գնել է շինփամփուշտ, որը պայթել եւ վնասել է ձեռքը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, Գեւորգ Խ.-ն   խանութում ասեղով բացել է շինփամփուշտի պարկուճի ծայրը, ինչի արդյունքում այն պայթել է` պատճառելով վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: