Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել 25-ամյա Սիփան Մ.-ն եւ հաղորդում տվել, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Շրջանային փողոցի թիվ 2/5 հասցեի մոտ ոմն Նարեկ, վարելու, փորձարկելու եւ գնելու նպատակով վերցրել է իր «Օպել»  մակնիշի ավտոմեքենան եւ խաբեությամբ տիրանալով  մեքենային՝ դիմել է փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18.50-ին, 20-ամյա Նարեկ Հ.-ն եւ ավտոմեքենան հայտնաբերվել են Թաիրովի փողոցի թիվ 14 հասցեի մոտ:

Կատարվում է հետաքննություն: