Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 57 դեպքից բացահայտվել է 48-ը, գողության 83 դեպքից` 50-ը, խարդախության 18 դեպքից` 17-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը, իսկ  կողոպուտի 1   դեպքը  բացահայտվել է:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 7, գողության` 9,  խարդախության` 2, սպանության փորձի եւ կողոպուտի  1-ական դեպք:

Անցած 5 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 40 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 61-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: